Ինչպես հաղորդում է Риа-Нововсти-ն, Սերբիայում, Բոսնիա-Հերցոգովինայում եւ Մոնտենեգրոյում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ծառայության կողմից՝ պետական միջոցների վատնման եւ խոշոր գումարների յուրացման կասկածանքով:
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ նույն դեսպանի հետ սերբական «Դանաս» պարբերականի էջերում հեռակա բանավեճի մեջ էր Սերբիայում, Չեռնոգորիայում եւ Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: