Փակ դռների հետեւում, պահպանելով հակահամաճարակային կանոնները, անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին ընդհանուր առմամբ մասնակցել է 65 մարզիկ:
Ըստ քաշային կարգերի այս տարիքային խմբի չեմպիոն դարձել են. 55 կգ՝ Գառնիկ Հովհաննիսյան, 60 կգ՝ Դավիթ Գոթյան, 63 կգ՝ Հայկ Ասատրյան, 67 կգ՝ Շանթ Խաչատրյան, 72 կգ՝ Աշոտ Կիրակոսյան, 77 կգ՝ Սամվել Գրիգորյան, 82 կգ՝ Կարեն Խաչատրյան:
Մասնակիցների փոքր քանակը մտահոգել է երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանին, թեեւ դեր խաղացել է նոր կորոնավիրուսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ