ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված:
Հետևաբար` ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ:
Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ:
Համոզված եմ, որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»:
Կարդացեք նաև