Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին. «Լիդիան Արմենիա»-ն շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները

Օգոստոս 13,2020 15:44

Երեկ որոշ շրջանակներ ոգևորությամբ լուր էին տարածել այն մասին, որ ՎԶԵԲ-ը դադարեցրել է ներդրումն Ամուլսարի ծրագրում: Սկսենք նրանից, որ ՎԶԵԲ-ը չի դադարեցրել ներդրումը, իսկ այս առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ մեջբերված Ֆիդանկա Մաքգրաթը ՎԶԵԲ ներկայացուցիչ չէ, այլ բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ:

Տեղեկացնենք, որ ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020 թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետևանքով, ինչն այլևս հնարավորություն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։

ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։ Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։ Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությունը և այս առիթով ուրախանալը մեղմ ասած հակապետական վարքագիծ է։

Եվ վերջում։ ՎԶԵԲ-ի դուրս մնալու առիթով ոգևորված շրջանակները տարիներ շարունակ ծաղրում էին ՎԶԵԲ չափանիշների մասին «Լիդիանի» բոլոր հիշատակումները, պնդելով, որ այդ չափանիշները «շղարշ են», և ՎԶԵԲ մասնակցությունը ոչ մի նշանակություն չունի։ Հարց է առաջանում, ինչի՞ վրա են ուրախացել ապօրինություն իրականացնողները:

Ի դեպ, «Լիդիանը» շարունակելու է հետևել և’ ՎԶԵԲ, և’ ՄՖԿ չափանիշներին, անկախ այդ չափանիշների հանդեպ ոմանց զավեշտալի անհետևողական վերաբերմունքից: Ընկերությունը նաև շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները Ամուլսարի ծրագրում:

«Լիդիան Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31