Իրանահայ համայնքն իր բազմադարյա պատմությամբ և Իրանի մշակութային, կրոնական, հասարակական և արդյունաբերական ներուժով անկասկած մեծ դերակատարություն է ունեցել Իրանի մշակութային և հասարակական կյանքում, ինչպես նաև տեխնիկական ու առևտրական զարգացումների ոլորտներում։ Անկասկած, դա տեղի է ունեցել Իրանի հասարակության և հայ քրիստոնյա համայնքի օրինակելի համակեցության և հանդուրժողականության համատեքստում, որն բացառիկ երևույթ է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներում:
Հատկանշական է, որ Իրանը կրոնների ու ցեղերի խաչմերուկ է ճանաչված: Շատ քիչ կրոններ կլինեն, որոնց հետքը Իրանում նկատելի չլինի: Իրանցի միաստված մարգարե Զրադաշտից բացի՝ Իրանում հետևորդներ են ունեցել Աբրահամյան կրոնները՝ հրեականությունը, քրիստոնեությունն ու իսլամը: Բնականաբար Իրանի ընդարձակ տարածքում հիշատակություններ են մնացել մեծ կրոնների անցյալից, որոնք Իրանում կրոնների հետևորդների խաղաղ համակեցության մասին են վկայում և մարդկային մշակութային ժառանգության մի մասն են համարվում:
Իրանահայ համայնքը մի կողմից ունենալով ազգային, կրոնական, դավանական և մշակութային առանձնահատուկ ինքնություն և պատմություն, իսկ մյուս կողմից՝ ազդվելով Իրանի քաղաքակրթական և տեղի մշակութային տարրերով ու պարսիկ ժողովրդի հոգեբանական հատկություններով, կարողացել է ազդելով ու ազդվելով շրջապատի մշակույթից ու հասարակության ազգային ավանդույթներից ու սովորույթներից, նույնպես առանձնակի կարևոր դերակատարություն ունենալ Իրանի մշակութային և սոցիալական կյանքում և իր դրոշմը կնքել Իրանի բազմադարյա փայլուն պատմության վրա, միաժամանակ պատմության ընթացքում իր ներդրումն ունենալ Իրանի մասով՝ հարևան իսկ մեզ համար հիմնական հայրենիք՝ Հայաստանի հետ սոցիալական, մշակութային և անկախությունից հետո առևտրատնտեսական գործընթացների վրա և միևնույն ժամանակ խիստ ազդվելով Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացումներից շարունակել իր հասարակական և մշակութային կյանքը՝ հարաբերաբար Հայաստանի հետ:
Կսակած չկա, որ հայկական Սփյուռքում ոչ մի համայնք այնքան չի ազդվում Հայաստանում տեղի ունեցող սոցիալ, քաղաքական և մշակութային զարգացումներից որքան՝ Իրանի հայ համայնքը, քանի որ Հայաստանն՝ Իրանի սահմանակից ու բարեկամ միակ քրիստոնյա երկիրն է, որն ունի պատմական, մշակութային և ինչու չե նաև տնտեսական աղերսներ Իրանի հետ: Մյուս կողմից Իրանի հայ համայնքը ավանդաբար խիստ կապված է Հայաստանի հետ և ցանկացած փոփոխություն և զարգացում անմիջականորեն ազդում է իրանահայ համայնքի հասարակական, կրոնական և մշակութային կյանքի վրա։
Կարդացեք նաև
Այս առումով, բնականաբար 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած, ժողովրդական խաղաղ թավշյա հեղափոխությունը չեր կարող չազդել մեկ հարյուրամյակից ավել իրանահայության սոցիալական և կրոնական կյանքում համայնքային կարծրատիպային իշխանության վերահսկողության տակ ձևավորված հասարակության մտածելակերպի և մշակութային կյանքի ընթացակարգի փոփոխության վրա:
Մի խոսքով, այսօր սպառված ավանդական խմբակցության կուսակցականամետ և նրանց հարող պահպանողական հոգևորականության վերնախավի պարուրած թանձր պատրանքներից ազատվելով և գիտակցելով Հայ-իրանական բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, արտագաղթի վտանգից ժամանակավորապես զերծ մնացած իրանահայությունն իր հայապահպանման խարիսխը գտնում է նոր Հայաստանում և այն որ՝ Հայաստանը կարող է խթանել իրանահայության նյութական և բարոյական ռեսուրսների ներգրավմանը հայրենիք և փոխադարձաբար օգնել երկկողմանի շահերի և արդար պայմաններում զարկ տալ, Հայ-իրանական և իրանահայ համայնքի բիզնեսի և ներդրումային համատեղ նախագծերի զարգացմանն ու իրականացմանը:
Սա մի բացառիկ առիթ է, որին պետք է գիտակցեն Հայաստանի նոր իշխանությունների պատասխանատու մարմինները, սակայն վերջին երկու տարիների ընթացքում զգալիորեն բացակայում է այդ միտումը Հայաստանի նոր իշխանությունների շրջանում, ինչպես նաև տեղի կուսակցականամետ ու պահպանողական հոգևորականության կլանային շրջանակում, ինչը վնասում է իրանահայ համայնքի անկախ գործիչների և գործարարների մանևրելու կարողությունը:
Իրանահայ համայնքն այսօր առավել քան երբևէ կարիք ունի Հայաստանի կրոնական, մշակութային և գործարարական՝ պետական և ոչ պետական ինստիտուտների հետ ուղղակի շփման և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունն, իհարկե հարգելով Իրանի պետական համակարգի կողմից կրոնական փոքրամասնությունների համար սահմանված օրենքները և կարգերը:
Անհրաժեշտ է, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանության հետ համադրաբար, մայրաքաղաք Երևանում ստեղծել Իրան-Հայաստան բարեկամական,մշակութային և տնտեսական համագործակցության և խորհրդատվական առանձին վարչություն կամ գրասենյակ, որտեղ կարող են դիմել ցանկացած իրանահայ, կամ իրանցի գործարար և շահագրգռված քաղաքացի կամ ընկերություն իր մասնագիտության ոլորտում համագործակցության առաջարկներ կամ պլաններ ներկայացնեն Իրան-Հայաստան տնտեսական, տեխնիկական, մշակութային համատեղ գործակցության և բիզնեսի զարգացման և այլ ոլորտներում: Դա անկասկած կհեշտացնի երկկողմ հարաբերություններն ընդլայնել ուղղակիորեն և փոխհասկացության հենքի վրա, առանց կողմնակի կամ համայնքային որոշ խմբերի խանգարիչ միջամտության և ճաշակային ազդեցություններից:
Գալով Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունների ընդլայնման կարևորությանը և գործընթացներին, պետք է նշել, այդ բնագավառում լուրջ աշխատանքներ պետք է կատարվեն և արագորեն լրացնել անցյալից մնացած բացթողումներն ու թերացումները և նոր թափ հաղորդել տնտեսական և առևտրական հարաբերություններին:
Իրանի պատժամիջոցների պայմաններում և երկու թշնամի հարևանների հետ Հայաստանի սահմանները փակ լինելու պատճառով անհրաժեշտ է ներկա իրավիճակում լրջորեն պլանավորել երկու հարևան և բարեկամ երկրների տնտեսությանն աջակցելու հետագա քայլերը։ Բացի այդ տարածաշրջանի հարցերի կարգավորման առումով խիստ մեծ է Իրան-Հայաստան համագործակցությունների խորացումը և Լիբանանի ու Սիրիայի հայության աջակցություն հասցնելու և Մերձավոր Արևելքի տագնապալից շրջանների հայ փախստականներին Հայաստանում տեղափոխելու առումով ուղղված ջանքերում, օգտագործել Իրանի կառավարության համագործակցությունը։ Նույնպես կովկասյան տարածաշրջանում և մասնավորաբար Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայ-ադրբեջանական պետական սահմանագծում և Թուրքիայի կողմից Նախիջևանի սահմանից Հայաստանի դեմ ուղղված ցանկացած սադրանքի և լարվածության սրմանը նպաստող թուրքական գործողության կանխման առումով անկասկած կարևոր է Իրանի ազդեցիկ դերակատարությունը։
Ինչպես Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջերս նշել է․ «Իրանը կայունություն է փնտրում տարածաշրջանում և եթե տարածաշրջանային կայունության կողմնակից չլիներ, իր հարավային հարևաններից ոմանք այսօր չէին լինի»: Իրանի նախագահի խոսքերը նաև ընդգրկում է` Իրանի բոլոր հարևանների և մասնավորաբար հյուսիսային հարևանների վրա, և դա նշանակում է, որ Իրանին անհանգստացնում է իր սահմանների մոտ տեղի ունեցող ցանկացած լարվածություն և Իրանն փորձում է տարածաշրջանում կայունությունը և անդորրը պահպանելով դուրս գալ ԱՄՆ-ի կողմից երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամից և առևտրական, տրանսպորտային, էներգետիկայի, գյուղատնտեսության, տուրիզմի և այլ ոլորտներում ընդլայնել համագործակցություններն հարևան և անշուշտ բարեկամ երկրների հետ, որոնց թվում ամենահավատարիմ և ամենաբարեկամ երկիրն է հանդիսանում ԵԱՏՄ-ի ղեկավար դիրքում գտնվող՝ Հայաստանը։
Սահակ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ
Իրան-Թեհրան