Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց տեսչական մարմնի գործարկման եզրակացության գործարկվել է տրանսֆորմատորային ենթակայան, էներգատեղակայանքներ. խախտումներ «ՀԷՑ»-ի Ղարս մասնաճյուղում և «Գազպրոմ Արմենիա»-ի Շիրակի ԳԳՄ-ում

Օգոստոս 13,2020 15:17

2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերով Շիրակի տարածքային բաժնի մասնագետները էներգետիկայի և էներգասպառման բնագավառի անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ  ստուգումներ են իրականացրել մարզի թվով 5 կազմակերպություններում։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ ու թերացումներ:

Մասնավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղում՝ առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել է տրանսֆորմատորային ենթակայան։ Ստուգման արդյունքում չեն ներկայացվել պատահարների քննությունների վերաբերյալ արձանագրությունները, էլեկտրակայանքներում բացակայել են շինմոնտաժային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համատեղ ձևակերպված ակտ-թույլտվությունները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ առանց տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել են թվով 7 էներգատեղակայանքներ։ Արձանագրվել են մի շարք թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքները փաստաթղթերով ձևակերպելու և ներկայացնելու կատարման հետ:

Վերոնշյալ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։ Խախտումներ թույլ տված կազմակերպություններին տրվել են նաև ցուցումներ ու կարգադրագրեր, սահմանվել ժամկետներ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։

Կան նաև կազմակերպություններ, որոնց մոտ ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն  մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։

Նշենք նաև, որ Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և խորհրդատվական աշխատանքներ։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31