Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Օգոստոս 13,2020 13:45

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով  շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն  իրականացնել ԲԵՍԹ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝  ընդամենը փոխանցվող գումարի  0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել իրենց դրամական փոխանցումները ոչ միայն  Բանկի 73 մասնաճյուղերի միջոցով, այլ նաև հեռահար սպասարկման եղանակներով՝ Բանկի «Հեռախոս Բանկ» և «Վիդեո Բանկ» ծառայությունների միջոցով:

«Հեռախոս Բանկ» ծառայության միջոցով դրամական փոխանցում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը զանգահարել 87-87 հեռախոսահամարով, անցնել նույնականացում՝ տրամադրելով Ձեր անձնագրային տվյալները և փոխանցման մասին տվյալներ, որից հետո Կոնտակտային Կենտրոնի աշխատակիցը կիրականացնի դրամական փոխանցումը՝ Ձեր բանկային հաշվին առկա դրամական միջոցներից։

«Վիդեո Բանկ» ծառայությունը հաճախորդին ընձեռում է նույն հնարավորությունը՝ Բանկ վիդեո զանգ կատարելու միջոցով։ «Վիդեո Բանկ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեսազանգի միջոցով զանգահարել Բանկի Կոնտակտային Կենտրոն` Skype համակարգում VTBAoperator-ին, անցնել նույնականացում, ցույց տալ անձնագիրը, տրամադրել փոխանցման մասին տվյալներ և կատարել միջազգային փոխանցումներ՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

Փոխանցված գումարը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում գործող ավելի քան 4000 սպասարկման կետերում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել ԲԵՍԹ համակարգի հատուկ ծառայությունից, որն ավելի հարմարավետ է դարձնում հաճախորդի համար փոխանցվող գումարի ստացումը ՌԴ-ում. հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։

Առավել մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31