Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել է, որ երկրում այս օրերին տեղի ունեցող զանգվածային ցույցերն ու անկարգություններն ուղղորդում են հատուկ պատրաստված անձինք: «Քննության տվյալներով՝ զանգվածային անկարգություններն ինքնաբուխ չեն եղել, այլ համակարգվել են հատուկ այդ նպատակով պատրաստված անձանց կողմից»,-ասվում է քննչական կոմիտեի օգոստոսի 13-ի հայտարարությունում:
ՔԿ-ն հիշեցնում է, որ օգոստոսի 9-ին ցուցարարների կողմից ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու փաստով հարուցված են քրեական գործեր, կատարվում է քննություն՝ կասկածյալների ինքնությունը պարզելու համար:
https://www.youtube.com/watch?v=ESpnzps_R6U
Կարդացեք նաև
«Տեսախցիկների տեսագրությունների արձանագրությունների ուսումնասիրությունից քննիչները եզրահանգել են, որ որոշ անձինք ցուցարարներին մղել են ակտիվ գործողությունների: Բացի այդ, ցուցարարների մեջ եղել են սադրիչներ, որոնք ցուցարարներին հրահրել են ներքին գործերի աշխատակիցների հանդեպ բռնություն գործադրել»,-նշված է ՔԿ-ի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օրերս Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում: Երկրում զանգվածային ցույցեր են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ