Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դժգոհ են դուրս գալիս». Փաշինյան

Օգոստոս 13,2020 13:21

«Երբ հարկեր վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսվում է։ Երբ սենց ճգնաժամ է, գալիս ասում են՝ դե բյուջեից 5 միլիարդ ընդեղ դրեք, 100 միլիարդ՝ ընդեղ, 60 միլիարդ՝ ընդեղ։ Որտեղի՞ց, դուք ասում էինք՝ չկա էդ փողը, հնարավոր չէ վճարել, դուք եք ձեւավորում, մենք բոլորս ենք ձեւավորում այդ բյուջեն։ Եվ խնդիրներն ավելի խորն են, քան մենք երբեւէ պատկերացրել ենք»,- կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով կառավարություն–բիզնես գործընկերությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանում բիզնես ոլորտում պետք է հստակ ստանդարտներ սահմանվեն, բիզնեսին պետք է հարցնել՝ դուք գործընկե՞ր եք, թե՞ ոչ։ Եվ եթե բիզնեսի վիճակը լավ է, չպետք է խուսափել հարկերից։

«Ես հիշում եմ 1,5-2 տարի առաջվա քննարկումները, երբ մենք այդ նույն մարդկանց ներկայությամբ փորձում էինք ասել, որ բյուջեն մեր բոլորիս գրպանն է, պետք չէ ամեն ինչ անել՝ բյուջե մեկ կոպեկ պակաս վճարելու համար։ Եվ ես այս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի՝ հիմա եկել ասում եք՝ բյուջեից այս տվեք, այն տվեք, բայց երբ խոսքը գնում է այն մասին, թե բյուջեին ինչքանով եք պարտաճանաչ վճարում, այն ժամանակ դրա մասին խոսք չի գնում։ Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դժգոհ են դուրս գալիս, ասում են՝ մի քիչ դժգոհ ենք։ Է, լավ է, որ դժգոհ եք, որովհետեւ մեր վարքագծի մասին պետք է մտածենք, չէ՞»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ՀԴՄ չխփելը զինվորի հարցը գողանալ է, այստեղ նեղանալու կարիք չկա. «Էն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռումպացված ա, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում։ Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ կառավարությունը կոռումպացված ա։ Հիմա էլ ես եմ ասում՝ կոռուպցիոն էդ երեւույթը այդտեղ մնացել է։ Եվ ես էլի եմ ասում՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ է շատ կոնկրետ։ Եվ այստեղ չքմեղանալու կարիք ընդհանրապես չկա։ Երբ մենք գնում ենք մեր բիզնես պրոցեսները տեսնում ենք, ապա տեսնում ենք, որ բոլորը կանգնած մտածում են՝ որտեղ է հնարավոր մի բան գցել էն կողմ։ Հետո կգա ու պահանջատիրություն կառաջանա՝ բա էս հարցը ինչպե՞ս է լուծվում, բայց ոչ մեկ չի ասում՝ էս բյուջեն հավաքվում է մեր բոլորի գործադրած ջանքերի առումով»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր խոսում են գույքահարկի բարձրացման մասին ու փորձում խնդիրներ առաջացնել, սակայն որեւէ մեկը չի ասում, թե «Երեւանի կենտրոնում գույքահարկը քանի՞ կոպեկ է»։

«Ոչ մեկը չի ասում՝ եկեք արձանագրենք, որ ՀՀ-ում անշարժ գույքի հարկ ընդհանրապես գոյություն չի ունեցել, որովհետև էդ փախեփախի տրամաբանության մեջ է եղել, այդ անշարժ գույքի կադաստրային արժեքը դրված է եղել սեփականաշնորհումների հիմքում։ Եվ չնչին կոպեկներով այս դահլիճում ամբողջ Հայաստանի գույքը ոչ միայն սեփականաշնորհվել է, դրանից հետո գույքահարկ չի վճարվել։ Այս տրամաբանությունը պետք է փոխել։ Հիմա ճգնաժամ է, հասկանում ենք, մենք կվերադառնանք այն շրջանին, երբ ամենադաժան ձեւով պետք է բիզնեսի կարգապահությունը եւ ստանդարտները բարձրացնենք»,-նշեց պարոն Փաշինյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31