«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշում ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ամենատարբեր դեմքերի փոխադարձ ինտենսիվ այցեր են։
Հասկանալի է, որ ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան չեն համակերպվել Տավուշյան գործողությունների արդյունքի հետ և հարմար պահի ռևանշի են դիմելու։ Համենայնդեպս փորձելու են։
Հայաստանի պաշտպանության նախարարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունները, հանդիպումներն ու զորքերի մարտունակության վիճակի բարձրացմանն ուղղված քայլերը խոսում են այն մասին, որ ռազմական գերատեսչությունում ողջ խորությամբ գիտակցում են իրադրությանը լրջությունը և փորձում են դրան համահունչ քայլեր, միջոցառումներ ձեռնարկել։
Հայաստանի վարչապետը Տավուշյան իրադարձություններից հետո, կառավարության նիստում գնահատականներ հնչեցրեց տեղի ունեցածի և դրա հետևանքների մասին։ Ախտորոշումը ճիշտ էր, սակայն դրան պետք է քայլեր հետևեն։
Կարդացեք նաև
Այստեղ խնդիրը նրանում չէ, որ թուրք-ադրբեջանական հարվածը կլինի 10 օր, 1 ամիս կամ 1 տարի հետո, ակնհայտ է, որ Տավուշում ծավալված գործողություններն ամբողջությամբ չեն հանգուցալուծվել, իսկ մեր արևելյան և արևմտյան հարևանները գոնե արտաքուստ ակտիվ քաղաքական, ռազմական շարժերի մեջ են, որոնք այս փուլում համատեղ զորավարժության ձևով է դրսևորվում։
Պետք է արագ գործել։