Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիությունն ակնարկում է Բելառուսի հանդեպ պատժամիջոցները վերականգնելու մասին». BBC

Օգոստոս 13,2020 12:42

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 14-ին քննարկելու են Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների եւ իշխանության կողմից ճնշվող ցույցերի հարցը: BBC-ի հաղորդմամբ՝ չի բացառվում, որ Բելառուսի հանդեպ Եվրամիության պատժամիջոցները վերականգնվեն:

«Լուկաշենկոյին պետք է մղել գնալ խաղաղ ճանապարհով, զարգացնել հարաբերությունները Արեւմուտքի եւ Եվրամիության հետ: Եթե իրավիճակը վատթարանա, պատժամիջոցներից խուսափել չի լինի»,-դեռեւս շաբաթվա սկզբին, ինչպես հիշեցնում է աղբյուրը, ասել էր Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը:

Չորս տարի առաջ մասնակի հանված պատժամիջոցները վերականգնելու մասին ակնարկել է նաեւ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Ուրբաթ նախատեսվելիք տեսակապով համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ իրավիճակը Լիբանանում:

Հիշեցնենք, որ 2016թ.-ին Եվրամիությունը չեղարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ բելառուսցի 169 չինովնիկների հանդեպ կիրառած պատժամիջոցները՝ բացառությամբ ուժային կառույցների մի քանի ազդեցիկ ներկայացուցիչների, որոնք, ըստ ԵՄ-ի, կանգնած են 1999-2000թթ. Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդների անհետացման գործողությունների հետեւում: Պատժամիջոցները կիրառվել էին Բելառուսում դեռեւս 1998թ.-ին՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների խախտումների համար: Ավելի ուշ ԱՄՆ-ն եւս պատժամիջոցներ էր կիրառել Բելառուսի հանդեպ:

Հավելենք, որ օրերս Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է նախագահի պաշտոնում: Երկրում զանգվածային ցույցեր են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31