Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակվել են Վրաստանում զբոսաշրջության ոլորտի վիճակագրական տվյալները։
Ըստ հրապարակված տվյալների հուլիսին Վրաստան են ժամանել 45842 միջազգային այցելու (շուրջ 95% անկում)։
Նկարում ներկայացված 15 երկրներից ժամանողները կազմում են հուլիսին ժամանողների 98․4%:
Սա էլ Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի թվերը, կրկին շուրջ 96% անկում։
Կարդացեք նաև
2020թ. հունիսին Թուրքիա են ժամանել 214768 օտարերկրացի (2019թ հունիսին ժամանող օտարերկրացիների թիվը կազմել էր 5.3 մլն)։ Ստորև կներկայացնեմ օտարերկրացիների ժամանման առումով հինգ խոշոր երկրները։
Գերմանիա 63268
Բուլղարիա 15171
Նիդեռլանդներ 13855
Միացյալ Թագավորություն 10940
Բելգիա 10576
Այլ երկրներ 100958
Ընդամենը Հունիս 214768
Ինչպես նշել էի Covid19-ով պայմանավորված դեռ երկար ժամանակ է պետք, որ նույնիսկ սահմանը բաց լինելու պարագայում ճանապարհորդելու ցանկություն և հնարավորություն ունեցողները ճանապարհորդեն։ Իմ կարծիքով՝ տուրիզմի ոլորտի խաղացողները, պետք է այս ժամանակահատվածը օգտագործեն ոլորտի ստանդարտների բարձրացման վրա՝ ապագայում մեծացնելով իրենց մրցունակությունը, իսկ պետությունն էլ փորձի լավարկել կիրառվող մարքեթինգային գործիքակազմը»։