Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ուժգին պայթյունի պատճառած վնասի նախնական չափը գնահատվում է ավելի քան 15 միլիարդ դոլար: Այս մասին, Al Arabiya.net-ի փոխանցմամբ, օգոստոսի 13-ին հայտնել է Լիբանանի նախագահ Միշել Աունի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Աունն այս տվյալը հրապարակել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդ-ի հետ հեռախոսազրույցի ընթացքում, վերջինս էլ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով Բեյրութում մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացել են մոտ 4000 շենք-շինություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ