Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ առաջարկներն ընթացքում էլ միշտ արվում են. Գագիկ Խաչատրյանին բազմիցս առաջարկվել է կազմակերպել բուժում, սակայն նա հրաժարվել է. Եղիշե Կիրակոսյան. «Փաստինֆո»

Օգոստոս 13,2020 10:46

Օգոստոսի 5-ին լրացել է ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման համար սահմանված 15-օրյա ժամկետը։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ շաբաթ ՄԻԵԴ են ներկայացրել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքները։

Պարոն Կիրակոսյան, ի՞նչ պատասխան եք ուղարկել ՄԻԵԴ, քանի որ Գագիկ Խաչատրյանի պաշտպանական խումբը նշում է՝ կառավարությունը ՄԻԵԴի վճռի կատարման համար ողջամիտ որևէ քայլ չի կատարել։

-Իրականում տարօրինակ է նման արտահայտություն անել, որ կառավարությունը ողջամիտ քայլ չի իրականացրել, որովհետև այդ ընթացքում պարոն Խաչատրյանին բազմիցս առաջարկվել է և՛ քրեակատարողական հիմնարկում բուժում կազմակերպել, և՛ տարբեր տեսակի ֆիզիոթերապիա կազմակերպել, սակայն պարոն Խաչատրյանն այդ առաջարկներից հրաժարվել է, որը գրավոր ձևով արձանագրվել է այնտեղ ներկա աշխատակիցների կողմից։ Քրեակատարողական հիմնարկի առաջարկով և միջնորդությամբ Գագիկ Խաչատրյանին այցելել է իրեն բուժող բժիշկը, զննել նրան, եզրակացություն է գրել ու այնտեղ թողել, որը նաև դատարան է ուղարկվել։ Այն, ինչ դատարանի որոշման մեջ արձանագրված է եղել, քայլերը մանրամասն, հետևողական արվել են։ Այսինքն` առողջական վիճակով պայմանավորված բժշկական սպասարկման հասանելիությունն այս ամբողջ ընթացքում ապահովված է եղել և հիմա էլ շարունակվում է մնալ։ Այն հնարավորությունները, ինչ նշված է եղել դատարանի որոշման մեջ առկա են եղել և այսօր էլ կան։ Չկատարման մասին տարօրինակ է խոսել, որովհետև այդ բոլոր քայլերը, ինչ ձեռնարկվել է, ամփոփ, հիմնավորող ապացույցներով, արձանագրություններով ուղարկվել է ՄԻԵԴ։

Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման, բուժման առումով որևէ բան փոխվե՞լ է նախքան ՄԻԵԴի որոշումը և դրանից հետո։

-Նախքան այդ որոշման կայացումն էլի բոլոր ջանքերը գործադրվել են, այսինքն` որոշման կայացումից հետո միգուցե ավելի ինտենսիվացան, բայց նույն տրամաբանությունը եղել է նաև նախկինում։ Քրեակատարողական հիմնարկում բուժում ստանալու այդ հնարավորությունը նախկինում էլ է եղել մինչև որոշման կայացումը, հիմա էլ շարունակում է մնալ։ Դա նաև կախված է դիմումատուի վարքագծից, ով անընդհատ հրաժարվում է բուժօգնություն ստանալուց։ Տպավորություն է՝ հատուկ է դա արվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31