Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբառախոս շապիկներ՝ դիզայներ Նորո Դովլաթյանի կողմից

Օգոստոս 13,2020 12:00

Նորո Դովլաթյանը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո ստեղծել է բարբառախոս շապիկների հավաքածու, որն այսօր պահանջարկ ունի հետաքրքրասերների շրջանում։

«Քանի որ ծառայել եմ Արցախում, շատ եմ սիրել Արցախի բարբառը։ Ինքս լինելով Սյունիքի մարզի Քաջարան քաղաքից՝ նկատեցի, որ մեր բարբառները շատ նման են եւ որոշեցի այդպիսի մի հավաքածու ստեղծել»,-ասում է դիզայներ Նորո Դովլաթյանը։

Հավաքածուն ունի մի շարք առանձնահատկություններ։ Կարեւորներից մեկն այն է, որ շապիկներն ուսուցողական են. դիզայները նպատակ ունի աշխարհով մեկ տարածել մեր բարբառն ու այն պահել սրբությամբ, որպեսզի չմոռացվի։

Սիրով է կատարում յուրաքանչյուր պատվեր, ձգտում է ամեն անգամ կատարելագործել հավաքածուն՝ ավելացնելով  տարբեր  հետաքրքրություններ։ Արցախում արդեն ներկայացուցիչ ունի՝ Սաթի ձեռագործ աշխատանքների խանութն է։

Զրույցի վերջում նա հավելեց, որ պատվիրատուները կարող են իրենց ցանկացած բարբառային արտահայտություններով եւ բառերով պատվիրել տվյալ շապիկները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Արցախ

«Առավոտ» օրաթերթ
12.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31