Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը գովերգում է իր պատվաստանյութը, աշխարհը` հորդորում մտածել անվտանգության մասին. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 12,2020 23:55

‘’Ես կասկածում եմ, որ Ռուսաստանն ունի իր ստեղծած պատվաստանյութի արդյունավետ ու ապահով լինելու մասին ապացույցներ’’: Այս մասին է ասել ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան Էնթընի Ֆաուչին, ու ավելացրել, որ պատվաստանյութ ունենալը մեկ բան է, դրա անվտանգ լինելու հանգամանքը` մեկ այլ: ‘’Սակայն ես չեմ լսել որեւէ ապացուցող փաստարկ այն մասին, որ ռուսական պատվաստանյութը չունի կողմնային վտանգավոր հետեւանքներ’’, ասել է նա ու շեշտել, թե ինքը կասկածում է, որ ռուսները ստուգել են դրա անվտանգ լինելու հանգամանքը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ օրն էր հայտարարել, թե իր երկիրն աշխարհում առաջինն է, որը երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում փորձարկումներ իրականացնելուց հետո, գրանցել է կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը: Մի բան, որը Մոսկվան համարում է գիտական թռիչքի վկայություն:

Աշխարհի գիտնականներն ասում են սակայն, թե այս պատվաստանյութը դեռեւս ունի փորձարկումների վերջին փուլն անցնելու կարիք: Ինչպես Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի ու ԱՄՆ-ի գիտնականներն են հայտարարում, հարկավոր է լինել շատ զգույշ:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31