Հայաստանում սովորողների ընդհանուր թվի 15-20 %-ը տեխնիկական պատճառներով հեռավար ուսուցմանը չեն մասնակցել։
Օգոստոսի 3-20-ը ՀՀ-ում իրականացվում են ամառային դասընթացներ՝ հեռավար դասերից դուրս մնացած երեխաների մասնակցությունն ապահովելու համար։
«Ա1+»-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, ճշտելու թե ինչպե՞ս է կազմակերպվելու այդ գործընթացը, քանի՞ աշակերտ տեխնիկական միջոցով կապահովվի ու հետո ի՞նչ է լինելու այդ տեխնիկայի հետ։
ԿԳՄՍ-ից տեղեկացնում են, որ դեռևս մարտից հեռավար դասերին սովորողների մասնակցությունն ապահովելու նպատակով՝ ԿԳՄՍ նախարարությունը, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում, հավաքագրել է շուրջ 3500 տեխնիկական միջոց, որոնք տրամադրվել են մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դպրոցների միջոցով շահառու խմբերին տրամադրելու համար։
Կարդացեք նաև
Ուսումնական տարվա ավարտից հետո, տեխնիկական միջոցները վերադարձվել են դպրոցներին (բացառությամբ բջջային հեռախոսների)։
Ըստ պատասխանի՝ այս պահի դրությամբ, դպրոցների կողմից վերոնշյալ տեխնիկական միջոցները տրամադրվել են այն սովորողներին, ովքեր պետք է մասնակցեն ամառային դասընթացներին։
Նախարարությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 20-ից հետո այդ սարքավորումները դարձյալ կվերադարձվեն դպրոցներին։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: