2018 թ. հունվարի 19-ին անհայտ պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1996 թ. ծնված Դաշդեմիրլի Սանան Վյուգար օղլուն (Daşdəmirli Sənan Vüqar oğlu)։ Ադրբեջանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներն այս կորստի մասին չեն հայտնել։
Զինծառայողի գերեզմանաքարը երևում է հուլիսի 12-ին Տավուշյան մարտերի ժամանակ սպանված Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուի (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu) հուղարկավորման լուսանկարներում։ Երկուսն էլ թաղված են Ադրբեջանի Իսմայիլլի շրջանում։ Չի բացառվում, որ զինծառայողները կարող են ազգականներ լինել՝ ելնելով նաև ազգանունների նմանությունից։
Այլ տեղեկություններ 2018 թ. այս կորստի մասին չհաջողվեց պարզել, հայտնի չէ՝ կորուստը մարտական, թե ոչ մարտական է։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: