Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի պատմական հուշարձանները այցելուների անփույթ ու անխնա վերաբերմունքի զոհ են դարձել. ermenihaber.am

Օգոստոս 12,2020 22:16

Հայաստանի պատմական մայրաքաղաք Անին, որից այսօր հայ–թուրքական սահմանին՝ Ախուրյանի արևմտյան ափին փռված ավերակներն են միայն մնացել, որոշ այցելուների անփույթ ու անխնամ վերաբերմունքի զոհ է դարձել։

Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ 2016թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի պատմական շինություններից մնացած պատերն այսօր այցելուների կողմից անխնա ներկվում, փորագրվում ու գրոտվում են։

Պատմական այս քաղաքում հայտնված որոշ զբոսաշրջիկներ ավելի հանճարեղ ոչինչ չեն գտնում անելու, քան եկեղեցիների, ամրոցների ու այլ շինությունների՝ կանգուն մնացած պատերին սեփական անունները, այցելության տարեթվերը, ամուսնուն կամ սիրեցյալին ուղղված սիրո խոստովանությունները կավիճով ու ներկերով գրելը կամ սուր գործիքով փորագրելը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31