Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գրիշա Թամրազյանի անունը չկա որեւէ բուհի խորհրդի կազմում

Օգոստոս 12,2020 19:47

ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել են 4 բուհերի հոգաբարձուների խորհուրդների կազմերը՝  Երեւանի պետական համալսարան,  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Բուհական ոլորտը  համակարգող  ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի անունը բացակայում է բուհերից որեւէ մեկի խորհրդի կազմում, փոխարենը  ԿԳՄՍ հանրակրթության ոլորտը համակարգող  փոխնախարար Ժաննա Անդրեասյանն է ընդգրկվել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում, իսկ մյուս փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի խորհրդում:  Ի դեպ, այդ կազմերից դուրս են թողնվել պատգամավորները:

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանից, որն այս օրերին արձակուրդում է,  չկարողացավ մեկնաբանություն ստանալ՝  նա չպատասխանեց մեր զանգերին, եւ հաղորդագրություններին: Իսկ  ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հետեւյալը փոխանցեցին. «Քանի որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը համակարգում է բուհերի ոլորտը, որևէ մեկ բուհի խորհրդի կազմում նրա թեկնածությունն առաջադրելը նպատակահարմար չի համարվել»:

Հայտնի է նաեւ, որ ընթացքի մեջ է ծառայողական քննությունը, որի արդյունքներից վարչապետը պետք է տեղեկանա, թե ով է իրավացի, եւ, ըստ այդմ, լուծվի Սմբատ Գոգյան- Գրիշա Թամրազյան «հակամարտության» թնջուկը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31