Ինչպես հայտնել էինք, կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Պարետ Տիգրան Ավինյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտակարգ դրությունը ՀՀ-ում չեղարկել:
«Մեղմացումները ողջունելի են, բայց անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը: Մեր կարծիքով՝ որոշ սահմանափակումներ միայն պետք է պահպանել, իսկ բաց տարածքում դիմակ կրելն անիմաստ է: Փակ տարածքներում՝ խանութ, տրանսպորտ, պարտադիր է»,-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա խորհրդարանին կոչ արեց չեղարկել կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը:
Ի պատասխան ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նշեց, որ անգամ, եթե արտակարգ դրությունը չեղարկվի, կորոնավիրուսից արդյունքում առաջացած տնտեսական խնդիրները չեն վերանա. հյուրանոցը, միեւնույն է, տուրիստ չի ունենա: Ավինյանի խոսքով՝ եթե արտակարգ դրությունը չեղարկվի, վարակակիրների թիվը կմեծանա: «Լուսավոր Հայաստանի» առաջարկին «կողմ» քվեարկեց 22, իսկ «դեմ»՝ 68 պատգամավոր. որոշումը չընդունվեց:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ