Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին տեղափոխել են մայրաքաղաք՝ նոր պաշտոնի նշանակելով ՀՀ գլխավոր դատախազությունում։
Կարեն Գաբրիելյանը կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Ըստ էության, Կարեն Գաբրիելյանի պաշտոնը բարձրացրել են։
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականի հոկտեմբերից։
Նա աչքի ընկավ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ունեցող անձանց դեմ ակտիվ պայքարով․ պետությանը հասցված տասնյակ միլիոնավոր վնասի վերադարձմամբ․ նրա օրոք բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին տարբեր ոլորտների պետական պաշտոնյաների՝ համայնքապետերի, հիվանդանոցների ու դպրոցների տնօրենների, բուհերի ռեկտորների, մարզպետարանի, քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ։
Կարդացեք նաև
Կարեն Գաբրիելյանն առանձնացավ նաև լրատվամիջոցների հետ շփվելու բարձր մակարդակով, բաց, թափանցիկ աշխատաոճով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Սրան շատ վաղուց պետք է ռադ անեին Գյումրիից……