Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ Հայփոստ ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է:

A new standard post office is opened in Barekamavan border village of Tavush region within the framework of border community development program initiated by ‘Haypost’
Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է Հայփոստի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:
«Նախատեսում ենք ժամանակակից տեխնոլոգիաների մի ամբողջ համակարգ ներդնել սահմանային գյուղերի մեր բաժանմունքներում: Վստահ եմ, որ Տավուշի սահմանամերձ հատվածում Հայփոստի առավել ընդգծված ներկայությունն ու արդիականացումը զուտ փոստային կապի զարգացման գործոնից բացի՝ կունենա լուրջ հոգեբանական, սոցիալական և բարոյական ազդեցություն: Մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին երկրում իրականացվող արդիականացման գործընթացին հաղորդակից դարձնելն այսօր չափազանց կարևոր է: Երիտասարդները շատ դեպքերում լքում են իրենց համայնքները համապատասխան որակյալ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
Կարդացեք նաև

A new standard post office is opened in Barekamavan border village of Tavush region within the framework of border community development program initiated by ‘Haypost’
Մենք մեր բաժանմունքով Բարեկամավան ենք բերում որակյալ փոստային ծառայաություն և լայնաշերտ կապ: Սրանք հնարավորություն կտան գյուղի երիտասարդներին ինտեգրված աշխատել, կրթվել, մրցունակ լինել աշխարհի իրենց տարեկիցների հետ և զարգացնել իրենց հմտություններն ապրելով հարազատ համայնքում: Հուսով եմ, որ մեր և այլ կառույցների գործուն քայլերի շնորհիվ սահմանային գյուղերում կավելանան երիտասարդները, նոր ձևավորվող ընտանիքները, իսկ դպրոցներում՝ նոր դասարանները: Բարեկամավանով սահմանային համայնքներում մեկնարկում ենք նոր մեծ ծրագիր, որի իրականացման գործընթացում լիահույս ենք ունենալ նաև ՀՀ կառավարության ծանրակշիռ աջակցությունը», – նշեց Հայկ Կարապետյանը

A new standard post office is opened in Barekamavan border village of Tavush region within the framework of border community development program initiated by ‘Haypost’
Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է Հայփոստի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:
Նոր մոդելն ունի ժամանակակից տեսք, ապահովում է ռեսուրսների մեծ օպտիմալացում: Նոր կոնցեպտի բոլոր կառույցները պատրաստվելու են թեթև կոնստրուկցիաներով՝ մետաղ, ապակի և ջերմամեկուսիչ նյութեր:
Նոր շարքի բոլոր մոդելների առանձնահատկությունն այն է, որ նրանք միտված են ապագային, հագեցած են տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններով: Բաժանմունքներն, անկախ չափսից, պետք է ապահովեն Հայփոստի առկա և ապագայում նախատեսվող գործառույթների ամբողջական սպեկտրը: Անկախ հեռավորությունից՝ Հայաստանի ամբողջ բնակչությանն իր իսկ բնակավայրում պետք է մատուցվեն նույն մակարդակի որակյալ ծառայություններ, այդ թվում՝ ժամանակակից կապի, ֆինանսական, պետական և էլեկտրոնային պետական ծառայություններ:
«Հայփոստ» ՓԲԸ