Տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված հրդեհների թվաքանակի ավելացման վիճակագրությունը և հրդեհների բռնկման պատճառների վերլուծության արդյունքները։
Տեսչական մարմինը՝ որպես հրդեհային անվտանգության ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել անվտանգության կանոնների պահպանման և զգուշավոր վարքագիծ դրսևորելու խիստ անհրաժեշտության մասին։
ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին