Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես որեւիցե խնդիր չունեմ դեպքի հետ կապված». Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ ծեծկռտուքի մասին

Օգոստոս 12,2020 17:39

«Ես որեւիցե խնդիր չունեմ դեպքի հետ կապված, պարզ ճակատով եմ եւ նույնիսկ այն տեսանյութը, որը հրապարակում են, փորձում են ինձ վարկաբեկել… ուստի, ինձ համար այդ թեման շատ շուտվանից փակված է: Դատարանի վճիռ կլինի, կգնաք ձեր նշած «հերոսներից» կհարցնեք մնացած բոլոր ձեզ հետաքրքրող հարցերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Արթուր Դանիելյանի եւ իր միջեւ տեղի ունեցող ծեծկռտուքին, այդ առիթով հարուցված քրեական գործին վերաբերող հարցին։

ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Արթուր Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Լրագրողի հարցին՝ կա՞ փորձագետի եզրակացություն, որ ինքը գտնվել է աֆեկտի տակ, կամ ինչի՞ վրա է հիմնվել ՀՔԾ–ն, երբ որոշել է, որ Ալեն Սիմոնյանն անակնկալի է եկել, դրա համար է հարվածել Արթուր Դանիելյանին, ԱԺ փոխնախագահը ուղիղ չպատասխանեց, այլ մեղադրանքներ հնչեցրեց լրագրողի հասցեին՝ հարց տալու եւ, իբր, գործից անտեղյակ լինելու մեջ: Ալեն Սիմոնյանը նաեւ ասաց, որ ինքը գործով ունի տուժողի կարգավիճակ։

Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանն այս գործով ունի մեղադրյալի կարգավիճակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ չնայած Ալեն Սիմոնյանն ասել էր, թե ինքն է առաջինը հարվածել Դանիելյանին, կա նաեւ տեսագրությունը, ՀՔԾ–ն միայն Արթուր Դանիելյանին է ներգրավել որպես մեղադրյալ։ Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր, որ քրեական գործի նախաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31