Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի հետ կքննարկվի ուսանողներին Վրաստանից ցամաքով Հայաստան գալը թույլատրելու հարցը

Օգոստոս 12,2020 17:33

«Հնարավո՞ր է Վրաստանի քաղաքացիների համար բացառություն անել եւ ՀՀ-ի ցամաքային սահմանը բացել: Օդային փոխադրումները շարժի չնչին տոկոսն են կազմում, Վրաստանի հետ ցամաքային կապն է ավելի նախընտրելի»,-ԱԺ հատուկ նիստում այսօր ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով՝ սեպտեմբերին հարյուրավոր, եթե ոչ՝ ավելի, ուսանողներ են ուզում գալ ՀՀ սովորելու, բայց օդանավով ժամանելը հարմար չէ:

Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Սա երկկողմ հարաբերություններից եւ համաճարակային իրավիճակից կախված հարց է: Այն մեր օրակարգում է, բայց քանի դեռ չունենք էական բարելավում, որն այսօր աշխարհում չկա, դեռեւս մեղմացումների դիմել չենք կարող»:

Թորոսյանը հավելեց, որ Վրաստանի հետ նշյալ հարցով քննարկումը հրատապ է, որովհետեւ ուսանողները չեն կարող ինքնաթիռով գալ ՀՀ:

Ավինյանը վստահեցրեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ հարցը կքննարկեն:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31