Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանակվում է հիվանդանոցային պայմաններում՝ ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով բուժառուներին. սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները

Օգոստոս 12,2020 17:25

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են  վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները:

Նշենք, որ «Ռեմդեսիվիր» դեղը ներկրվել է հնդկական «Hetero Labs Limited» դեղագործական ընկերությունից, որին «Gilead Science» դեղագործական ընկերությունը տրամադրել է դեղն արտադրելու թույլտվություն: Առողջապահության նախարարության կողմից ձեռք է բերվել 5020 սրվակ և 600 սրվակ էլ ստացվել է` որպես մարդասիրական օգնություն:

«Ռեմդեսիվիր» դեղը նշանակվում է հիվանդանոցային պայմաններում, բժշկի ցուցումով` COVID-19 հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով պացիենտներին: Ծանոթանալով դեղի ցուցումներին և հակավիրուսային բուժման հնարավոր կողմնակի ազդեցություններին` պացիենտը կամ վերջինիս օրինական ներկայացուցիչը ստորագրում է բուժում ստանալու վերաբերյալ «համաձայնության թերթիկը»:

Բուժման հիմնական նպատակն է հիվանդության հետագա պրոգրեսի կանխումը, կլինիկական նշանների հետզարգացումը, լաբորատոր և գործիքային տվյալների լավացումը: Բացի այդ, բուժման արդյունավետությունը կարող է բարձրանալ վիրուսի ավելի արագ վերացման պայմաններում (ՊՇՌ-ի բացասական արդյունք):

Հիշեցնենք, որ ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-19–ի հատուկ հակավիրուսային բուժման հաստատված ուղեցույց չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31