«Հանրության մոտ ընդամենը մեկ հարց կարող է առաջանալ, որն առաջանում է. դա այն է, թե ե՞րբ են վերջնականապես հաճախ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող կոռուպցիոներները կանգնելու դատարանի առջեւ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Արմեն Աբազյանը, որը մեկ օր առաջ, վարչապետի որոշմամբ նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում՝ 24 ժամով: Հիշեցնենք, նման ընթացակարգով նշանակվեց նաեւ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը. 24 ժամում աշխատանքի մի քանի վայր փոփոխելով՝ նշանակվեց ԱԱԾ պետի պաշտոնին:
Խորհրդարանում լրագրողները ԱԺ փոխնախագահի հետ զրույցում նկատեցին՝ հանրության շրջանում հարց կարող է առաջանալ՝ արդյոք կադրերի սո՞վ կա, որ նման մեթոդով եւ ընթացակարգով են լուրջ պաշտոնների նշանակումներ կատարվում:
Խուսանավելով բուն հարցին ուղիղ պատասխանելուց՝ Ալեն Սիմոնյանը սկսեց ներկայացնել, որ «նախկինների»՝ դատարանի առջեւ կանգնելու գործընթացն իր մեջ ներառում է շատ տարբեր գործողություններ, եւ արհեստավարժ մարդկանց կարիք մշտապես կա. «Ուստի կենտրոնանալ նման տեխնիկական բաների վրա, կարծում եմ՝ չարժե: Մենք պետք է շատ վաղուց սկսենք մարդկանց գնահատել իրենց արած աշխատանքով, այն աշխատանքով, որ իրենք կանեն, այլ ոչ թե նրանով, թե ինչ մեխանիզմով են իրենք նշանակվել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
<… Մենք պետք է շատ վաղուց սկսենք մարդկանց գնահատել իրենց արված աշխատանքով, ԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ, ՈՐՈՎ ԻՐԵՆՔ ԿԱՆԵՆ, այլ ոչ թե նրանով, թե ինչ մեխանիզմով են իրենք նշանակվել»:
Ընդգծվածը աչքիս համաշխարհային մակարդակով նոր խոսք է HR-ում՝ Մարդկային ռեսուրսների ոլորտում: