«Մարզերի ուսանողները բնակարան վարձե՞ն, թե ոչ: Չգիտեն՝ ինչ անել: Եթե վերջին պահին որոշում կայացնեք, ծնողներն ու ուսանողները դժվարության առաջ են կանգնելու: Վերջին պահին պահանջարկը կմեծանա, վարձով բնակարանները կթանկանան»,-ԱԺ հատուկ նիստում այսօր ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ պարետն այսօր հայտարարեց, որ բուհերում ուսումնական գործընթացը վերսկսելու հետ կապված պարետատունն առաջիկայում որոշում կկայացնի:
Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ պահանջարկը կարող է փոխվել: Այո, որքան ուշ հայտնենք որոշումը, այնքան վատ, այդ պատճառով որոշումը կլինի այս օրերին: Չեմ կարծում, որ վարձակալության հետ կապված խնդիր կա: Առաջարկն ավելին է, որովհետեւ տուրիստական ներհոսքի նվազում կա»:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ