Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկում կիրառել Սմբատ Բարսեղյանի նկատմամբ

Օգոստոս 12,2020 16:21

«Սասնա ծռերի» գործով մեղադրողները այսօր հրապարակեցին մեղադրական ճառը:

Մեղադրանքի կողմը միջնորդեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել՝ անձի մահվան հիմքով։

Էդվարդ Գրիգորյանի, Արեգ Կյուրեղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 6 ամիս ժամկետով։

Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Վարուժան Ավետիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի 9 ամիս ժամկետով։

Սեդրակ Նազարյանի և Պավել Մանուկյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով։

Արմեն Բիլյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 21 տարի ժամկետով։

Սմբատ Բարսեղյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկում։

Տուժողների իրավահաջորդները միացան դատախազի միջնորդությանը, և դատարանից ժամանակ խնդրեցին։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, և նրանց ժամանակ տրամադրեց մեղադրական ճառերի պատրաստվելու համար։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 19-ին։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31