Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կեսգիշերային հրավառությունն արդեն ավանդույթ է». պատգամավորը հրավիրեց պարետի ուշադրությունը

Օգոստոս 12,2020 15:52

«Շատ բողոքներ եմ ստացել, վստահ եմ՝ գործընկերներս նույնպես: Կեսգիշերին արվող հրավառություններն արդեն ավանդույթ են դարձել: Մեր քաղաքացիները հաճախ մտածում են, որ ծնունդը սկսվում է 00:00-ին եւ հրավառություն են անում»,-ԱԺ նիստում այսօր արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Այստեղ մի քանի խնդիր կա՝ անվտանգությունը, հրդեհները: Մյուս կողմից, պահեստավորված հրավառությունները կարող են վտանգ ներկայացնել: Հիշենք Բեյրութի դեպքը»,-մատնանշեց պատգամավորը:

Տիգրան Ավինյանը պատասխանեց՝ դեռեւս օգոստոսի 10-ին համապատասխան գերատեսչությունները հանձնարարական են ստացել. «Հրավառությունների հետ կապված կարգավորումներ կան: Տեղեկացնեմ, որ հրավառությունների հետ կապված օրենսդրական փոփոխություն է շուտով լինելու: Դրանց վաճառքի սահմանափակման առնչությամբ եւս առաջարկներ են ձեւավորվել, որոնք կքննարկվեն ԱԺ-ում»:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31