Պաշտոնական Բաղդադը չեղարկել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այցը և ԱԳՆ է հրավիրել Թուրքիայի դեսպանին: Այդ մասին հայտնում է Regionmonitor լրատվական կայքը։
Պատճառն այն է, որ օգոստոսի 11-ին թուրքական ԱԹՍ-ների հարվածից Իրաքի հյուսիսարևելյան Սիդաքան շրջանում (Իրաքյան Քրդաստան, Էրբիլի նահանգ) 3 սահմանապահ էր զոհվել:
«Այդ գործողությունը երկրի ինքնիշխանության և անձեռնմխելիության խախտում է, ինչպես նաև հարձակում, որը խախտում է միջազգային նորմերն ու օրենքները, որոնք կարգավորում են երկու երկրների հարաբերությունները»,-նշված է Իրաքի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա կհղի թուրք դեսպանին։
Կարդացեք նաև
Իրաքը նաև սպառնացել է Թուրքիային վերանայել տարբեր ոլորտներում երկրների միջև համագործակցության պայմանները, եթե Անկարան շարունակի անտեսել իրաքյան ինքնիշխանության նկատմամբ խախտումները դադարեցնելու պահանջները:
Նշենք, որ թուրք նախարարի այցը Բաղդադ նախատեսված էր հինգշաբթի՝ օգոստոսի 13-ին: