Առաջիկայում հանվելու է անձնական օգտագործման ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտում եւ տաքսիներում դիմակ կրելու կանոնը: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ վերանայվելու է բացօթյա որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում եւ նման վայրերում. «Շուտով այս որոշումը կհրապարակվի»:
Ավինյանի փոխանցմամբ՝ վերանայվելու է նաեւ հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ գտնվող անձանց թույլատրելի քանակը:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ