Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուտով կսկսվեն դասերը, կբացվեն թանգարանները, իսկ երգիչները կերգեն միայն բացօթյա միջոցառումներում

Օգոստոս 12,2020 14:41

Սեպտեմբերի 15-ից Հայաստանում կվերսկսվեն առկա ուսուցմամբ դասերը հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ, իսկ բուհերի եւ այլ կրթական հաստատությունների առնչությամբ որոշումները պարետատունը կկայացնի հաջորդ շաբաթ: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:

Ավինյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍՆ-ի հետ պարետատունը մշակում է նաեւ կրթության ոլորտի գործունեության մանրամասն կանոնները, որոնք կհրապարակվեն առաջիկա օրերին: «Գրադարանները, թանգարանները նույնպես վերաբացվում են, եւ առաջիկա օրերին դրանց համար կհրապարակվեն ուղեցույցներ»,-հավելեց Ավինյանը:

Առաջիկա օրերին պարետը որոշում կհրապարակի նաեւ թատերահամերգային եւ այլ մշակութային միջոցառումները բացօթյա ձեւաչափով անցկացնելու մասին: «Կանոնները վերջնականացվում են այս պահին: Մշակույթն ու արվեստը կօգնեն ավելի հեշտ հաղթահարել սոցիալ-հոգեբանական լարվածությունը: Անհատ կատարողների համար մեղմացումներ եւս կլինեն: Խոսքը ռեստորանային ասպարեզի երգիչների, երաժիշտների մասին է, որոնց հնարավորություն կտրվի բացօթյա միջոցառումներ անել՝ կանոնների պահպանմամբ»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31