Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորենք ապրել եւ աշխատել համավարակի պայմաններում». պարետը՝ կորոնավիրուսի 2-րդ հնարավոր ալիքի մասին

Օգոստոս 12,2020 14:31

«Հուսամ՝ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ: Միաժամանակ՝ իրավիճակը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս: Համաճարակաբանական վիճակը միջինից դեպի թեթեւ է, իսկ առողջապահական վիճակը վերահսկելի է»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 11-ը, եւ օրենքի ուժով ԱԺ-ում ներկայացվում է որոշումը:

Ավինյանի խոսքով՝ շատ երկրների պարագայում թվում է, թե կորոնավիրուսի մարտահրավերը հաղթահարված է, սակայն օրերի ընթացքում նոր բռնկումներ են տեղի ունենում. «Ավելորդ չի լինի ընդգծել, որ հանուն անվտանգության՝ ավելի կարգապահ պետք է լինենք: Ռիսկերը չեզոքացված չեն»:

Ապա փոխվարչապետը հայտնեց, որ կառավարությունը մշակել է համավարակի կառավարման պլան, որը ուղենիշային դեր ունի հետագա գործողությունների համար. «Պետք է սովորենք ապրել եւ աշխատել համավարակի պայմաններում՝ անվտանգության կանոնների պահպանմամբ չեզոքացնելով համավարակի երկրորդ ալիքի ինտենսիվությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31