Լոռու մարզպետը ներկայացնում է Վանաձոր քաղաքում տիրող իրավիճակը, անդրադառնում քաղաքային իշխանությունների գործելաոճին ու համայնքային բազմաթիվ խնդիրների, որոնք հրատապ լուծում են պահանջում:
Վանաձոր քաղաքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացք և վերահսկողության բացակայություն. (00:31-5:11)
Համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ.աղբահանության և սանիտարական մաքրման, կոմունալ տնտեսության թերի աշխատանք, ճանապարհների անբարեկարգ վիճակ… անդրադարձ այս և այլ ոլորտներում հրատապ լուծում պահանջող հարցերի: (05:12-07:03)
Ապօրինաշինություններ, որոնք խաթարում են քաղաքի ճարտարապետական տեսքն ու անհարմարություն պատճառում քաղաքացիներին: Ինչպե՞ս և ի՞նչ մեխանիզմով են ապօրինի շենք-շինությունները տարիների ընթացքում օրինականացվում: (07:03-15:17)
Կարդացեք նաև
Համայնքն ունի զարգացման քառամյա ծրագիր, որն ընդգրկում է 2018-2021 թվականները: Արդյոք իրատեսակա՞ն է ծրագրի ամբողջական իրականացումը մինչև սահմանված ժամկետի ավարտ և որքանով է համայնքը հավատարիմ իր նախանշած զարգացման տեսլականին: (13:06-15:17)
Նախընտրական փուլի մեկնարկը Վանաձորում. գործող իշխանության լեգիտիմության պակասն ու հետագա նախանշվող քայլերը: (15:25-18:32)
Լոռու մարզպետարան