Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության». Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել. Ermenihaber

Օգոստոս 12,2020 13:22

Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում ու բռնության կոչեր է արվում Թուրքիայի քաղաքացի, ինչպես նաև Հայաստանից այնտեղ աշխատելու մեկնած հայերի նկատմամբ։

MehdiStudio Officall հաշվի կողմից հրապարակված «Հայերն ի՞նչ գործ ունեն Թուրքիայում» վերնագրով տեսանյութում «բանախոսը», անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներին, կոչ է անում Թուրքիայում գտնվող հայերին անհապաղ վտարել երկրից։ Ըստ հաղորդավարի՝ «հայերն իսկապես արժանի են ցեղասպանության»։ Վերջինս կոչ է անում սպանել հայերին, կտրել նրանց գլուխները ու խոստանում, որ ժամանակը գալուն պես իրենք կկոտորեն Թուրքիայի հայերին։ Նա բոլորին կոչ է արել թույլ չտալ, որ «հայերը գան իրենց երկիր, աշխատեն ու գումար ուղարկեն Հայաստան։

Ստամբուլի հայկական «Ակոս» թերթը հաղորդում է, որ Բեյօղլուի 3 Խորան եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ, փաստաբան Սիմոն Չեքեմը տեսանյութի կապակցությամբ դիմել է Ստամբուլի հանրապետական դատախազություն՝ պահանջելով պատկան մարմինների համապատասխան արձագանքը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31