«Ազատություն». Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկանց կոչ է անում այս ամիսներին միառժամանակ հետաձգել սովորական ստուգումներն ատամնաբույժի մոտ և ատամնաբուժարան գնալ միայն հրատապ միջամտություն պահանջող դեպքում:
ԱՀԿ-ն նշում է, որ տվյալ պահին չկան հստակ փաստարկներ, որոնք կապացուցեն, որ կորոնավիրուսով հնարավոր է վարակել կամ վարակվել այն դեպքում, երբ ատամնաբուժարանում բժշկի աշխատանքի ժամանակ արձակվում են աերոզոլային մասնիկներ, որոնք օդակաթիլային եղանակով մարդուց մարդուն են փոխանցվում:
«Այս պայմաններում, ԱՀԿ-ն հստակ խորհուրդ է տալիս նվազագույնի հասցնել այցերն ատամնաբուժարան, որովհետև այնտեղ պրոցեդուրաների ժամանակ աերոզոլային զանգված է արտադրվում, Covid-19-ով աերոզոլի միջոցով վարակվելու խնդիր է, այս հարցը հիմա հստակ պատասխան չունի, անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոչ վարակիչ հիվանդությունների վարչության աշխատակից, ատամնաբույժ Բենուա Վարենը, նշելով, որ ապահովության համար արժե ատամնաբույժի մոտ գնալ միայն անհետաձգելի դեպքերում:
Արմեն ՔՈԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: