Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ գտնվում է ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանը, կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Եվրոպայում կարեւորությամբ երկրորդ մրցանակի համար պայքարի մեջ մտնելու են Հայաստանի երեք ակումբներ: «Նոայի» մրցակիցը Ղազախստանի «Կայրաթն» է, որի հետ առաջին խաղը կայանալու է մրցակցի դաշտում: «Ալաշկերտը» հյուրընկալելու է Մակեդոնիայի «Ռոնովային», «Շիրակը» Ռումինիայում կհանդիպի «Ստյաուայի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ