Սուրբ Սարգսի տոնին նվիրված լրագրողական մրցույթի «Լավագույն տպագիր հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արմենակ Դավթյանը:
«Եվ երդվեց`իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա…ու հանուն իր առաջնեկի`ամեն ինչ կանի, էլ բանտ չվերադառնա» հոդվածը կալանավայրում հայտնված երիտասարդի մասին է, նրա զգացումների, սիրո:
Հասկանալի պատճառներով նա ներկա չէր, եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոսի պատվոգիրը ստացավ «Առավոտի» ներկայացուցիչը:
Փետրվարին հայտարարված մրցույթի ամփոփումը համավարակի պատճառով տեղի ունեցավ այսօր, հաղթողները հինգն էին:
Կարդացեք նաև
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ