«Քաղաքացու որոշում» կուսակցությունը մեծ ուշադրությամբ հետևում է Բելառուսի Հանրապետությունում նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին։ Խորը ցավով ենք տեղեկացել, որ իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների անհնազանդության գործողությունների ընթացքում հնարավոր չի եղել խուսափել զոհերից ու վիրավորներից։
Որպես հեղափոխական գործընթացներով անցած հանրության մասնիկ, կուսակցություն, մեր համերաշխությունն ենք հայտնում հանուն իրենց խախտված հիմնարար իրավունքների պաշտպանության Բելառուսի և աշխարհի տարբեր երկրների փողոցներում պայքարող քաղաքացիներին։
Բելառուսի ժողովրդի լավագույն ապագայի նկատմամբ խորին հավատով՝
«Քաղաքացու որոշում» կուսակցություն