Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասենք պատվաստանյութի գիտական եզրակացությանը. հայ համաճարակաբանը՝ ՌԴ գրանցած COVID 19-ի դեմ պատվաստանյութի մասին

Օգոստոս 11,2020 15:52

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այսօր այս մասին կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այն բավականին արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձեւավորում եւ անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները»:

Պուտինը նաեւ ասել է, որ իր դուստրերից մեկը նույնպես արդեն պատվաստվել է, ու թեեւ պատվաստվելուց հետո նրա ջերմությունը մի փոքր բարձրացել է՝ նա հիմա իրեն լավ է զգում: ՌԴ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ պատվաստանյութի տարածումը կսկսվի առաջիկայում եւ իրենք կկարողանան ապահովել պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը:

ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն էլ հայտնել է, որ կլինիկական փորձարկումներն արդեն ավարտվել են եւ պատվաստանյութը բավականին բարձր արդյունավետություն է ցույց տվել եւ որ ամենակարեւորն է՝ այն անվտանգ է: Ըստ նրա՝ բոլոր կամավորների մոտ պատվաստանյութից հետո գրանցվել են վիրուսի դեմ բարձր հակամարմիններ եւ պատվաստվողներից որեւէ մեկի մոտ չեն արձանագրվել բարդություններ:

Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ին‎ֆ‎որմատիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ չի շտապի գնահատական տալ կամ կարծիք հայտնել գրանցված պատվաստանյութի մասին, որովհետեւ հետեւում է ընթացքին ու սպասում է գիտական եզրակացությանը:

«Այո, այսօր շատ պետություններ են աշխատում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, շատ հարուստ պետություններ, բայց ինչով է Ռուսաստանը զիջում նրանց, ինչու ոչ Ռուսաստանը, եկեք մի փոքր սպասենք, այն առայժմ փորձարկվում է, սպասենք գիտական եզրակացությունների, ավելի ուշ կարծիք կհայտնեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31