Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ «Ոչ մի պետական բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրանում»

Օգոստոս 11,2020 15:25

«Ինձ համար հաճելի է, որ իմ առաջին հանդիպումը Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի մասին օրենքի փոփոխության քննարկմանն է, երևի իր նշանակությամբ Արցախի պատմության մեջ ամենաէական փոփոխությունն է լինելու մինչև այսօր և հետայսու ևս»,- Արցախի Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ վերջին 12 տարիների ընթացքում Արցախում հունիսին առաջին անգամ գրանցվել է անկում․ «Արդեն մոտ 2%-ի շրջանակներում անկում ունենք, իսկ գոնե պլանավորում ենք տարին ամփոփել դրական ցուցանիշով, և նախապատրաստվել 2021 թվականի երկնիշ թվով տնտեսական աճ ունենալու ծրագրին»։

Անդրադառնալով պետական պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացմանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց, որ ոչ մի աշխատավարձ չի բարձրանում․ «Ընդամենը մի քանի հոգու, որ նախկինում շատ սխալ տրամաբանական հաշվարկով էր։ Օրինակ՝ եթե մենք գործակիցը ընդունել ենք Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների, պաշտոնյանների 0.8 գործակիցը, մի քանի ուղղություններում այդ գործակիցը շատ ցածր էր։ Ոչ մի պետական բարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձ չի բարձրանում։ Սիրով նշեմ՝ սեպտեմբերի 1-ից շոշափելի բարձրանալու է ոստիկանության աշխատողների աշխատավարձը, շատ շոշափելի, տարբեր է սանդղակը։ Օրինակ՝ նախատեսված է, որ ավտոտեսչության աշխատողը նվազագույնը պետք է ստանա 300 000 դրամ, որպեսզի կարողանա պատշաճ կատարել իր առջև դրված խնդիրները, որպեսզի մեր երկրում երթևեկության կանոնները պահպանեն բոլորն անխտիր, չլինեն արտոնյալներ, և որպեսզի այդ մարդիկ կաշկանդված չլինեն, երբ պետք է տուգանեն կամ համապատասխան կարգի հրավիրեն քաղաքացիներին, որոնք տրանսպորտային միջոցները վարում են ոչ համապատասխան։ Ոչ միայն սովորական պարեկային աշխատողների աշխատավարձն է բարձրանում և այլն»։

Վերջում նախագահը անդրադարձավ Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու հարցին․ «Եթե Ազգային ժողովը Շուշի տեղափոխվելու հարցին դեմ է, ես սիրով նախագահական ինստիտուտը կտեղափոխեմ Շուշի։ Միասին կքննարկենք և կորոշենք, թե որ կառույցն է տեղափոխվում Շուշի։ Գոնե 2022 թվականի մայիսի 9-ին, որ ունենանք այս ինստիտուտներից մեկը»։

Արայիկ Հարությունյանի ելույթից հետո քվեարկություն սկսվեց, կողմ 26, դեմ 6 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Արցախի 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31