Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսման վարձի հատուկ զեղչեր կտրամադրի այն դիմորդներին, որոնք ավարտել են քաղաքի հայկական վարժարանները։
Այս մասին հայտնի է դարձել համալսարանի տարածած հայտարարությունից։
«Ստամբուլի «Բիլգի» համալսարանը սկսել է ընդունելությունը, որոնց ժամանակացույցը փոխվել է կապված համավարակային իրավիճակի հետ։ Այս իրավիճակով պայմանավորված դիմորդները կարող են դիմել ինչպես առցանց այնպես էլ համալսարան այցելելով։
Հայկական վարժարաններն ավարտած և 1-ին 3 հայտերից որևէ մեկով «Բիլգի» համալսարան ընդունվող դիմորդներների համար բացի «Չափման, ընտրության և տեղավորման կենտրոնի» (ÖSYM) տրամադրած զեղչից, ևս 25 տոկոսանոց զեղչ կտրամադրվի։ 4-րդ և 5-րդ հայտով «Բիլգի» ընդունված դիմորդները, կստանան լրացուցիչ 20 տոկոսանոց զեղչ»,- ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Նշված է նաև, որ ընդունելության օրերը շարունակվելու են մինչև օգոստոսի 14-ը։
Զեղչերից կարողանալու են օգտվել Ստամբուլի հայկական Եսայան, Սահակյան Նունյան, Կեդրոնական, Փանգալթիի և Սուրբ Խաչ վարժարանների շրջանավարտ դիմորդները։
Ermenihaber / Agos