Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյանը՝ Սոս Ավետիսյանին. «Ի տարբերություն իր քաղաքական ղեկավարի ՝ մարդիկ «ոչ»-ի երթեր էին անում»

Օգոստոս 11,2020 12:53

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների հետ կապված իրեն ուղղված քննադատություններին ի պատասխան՝ ի թիվս այլնի, ասել էր. «Ո՞ւր էին իրենք, երբ Հայաստանի ազգային հավաքականի համազգեստի վրայից Արարատ սարն էին հանում, թե՞ դա ավելի քիչ դավաճանություն է, երբ պետական մակարդակով է արվում»:

Aravot.am-ի հետ զրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը մեկնաբանելով պատգամավորի ասածը՝ նշեց. «Ես ուղղակի զարմանում եմ, որոշ մարդկանց թվում է, թե Հայաստանում հիշողություն ունեցող մարդ չկա այլեւս: Ինչ վերաբերվում է ֆուտբոլի հավաքականի զինանշանին եւ այդ ամբողջ շրջանի մթնոլորտին, դրա դեմ հանդես եկող քաղաքական հսկայական ուժ կար՝ հանձին Դաշնակցության:

Մի շարք քաղաքական ուժեր իջել էին փողոց՝ տասնյակ հազարավոր մարդկանցով «ոչ»-ի երթեր էին անում ու բողոքում՝ ի տարբերություն այսօր Սոս Ավետիսյանի հետ դահլիճում նստած շատ-շատ պատգամավորների, որոնք այդ ժամանակ ՀԱԿ անդամ էին, ի տարբերություն՝ իր քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի, որն այդ ժամանակ ՀԱԿ անդամ էր, իսկ ՀԱԿ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ փողոցային բոլոր գործողություններն իշխանությունների դեմ դադարեցնում է, որպեսզի Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը հաջողի:

Սոս Ավետիսյանին թվում է, որ մարդիկ չեն հիշում, կամ գուցե ինքը տարիքի բերումով այդ մթնոլորտի եւ այդ օրերի մասին տեղյակ չէ»:

Ինչ վերաբերվում է պատգամավորի այն արտահայտությանը, որ իր մանդատը ժողովուրդն է տվել եւ գործուղել ԱԺ, նաեւ ինքը շատ լավ տեղյակ է, որ մեդիայի սրացումները քաղաքական պրոցեսներ են, բացի այդ՝ ինքը Դաշնակցությանը միլիոնավոր հարցեր ունի, Գեղամ Մանուկյանն այս մասին էլ ասաց. «Մի քանի առիթով Սոս Ավետիսյանի հետ զրուցել եմ տեւական երկար ժամանակ, զրույցների թեման չեմ բացի, բայց կասեմ, որ երբեւէ Սոս Ավետիսյանի կողմից հարցադրում չի եղել այս կամ այն հարցով: Այսօր էլ ուրախ կլինեմ Սոսի հարցադրումներին պատասխանել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31