ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ուսումնասիրելով արտագնա զբոսաշրջության ոլորտում առկա առաջարկներն ու դրանց իրականացման ժամկետները` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև Հայաստանում արտակարգ դրության ավարտը մի շարք զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՀՀ Պարետի և ՀՀ ՏԿԵԶ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից առկա չէ, մասնավորապես՝ Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս և այլն։
‼️ Ուստի, հորդորում ենք հետագա խնդիրներից և անհարմարություններից խուսափելու համար զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթների ձեռքբերումից»։