Լրահոս
Օրվա լրահոսը

«5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ». Ախալքալաքում հրդեհված տների սեփականատերերը փոխհատուցում են պահանջում. Jnews.ge

Օգոստոս 11,2020 12:26

Օգոստոսի 8-ին Ախալքալաքում հրդեհված տների սեփականատերերը փոխհատուցում են պահանջում, ինչպես նաև դժգոհում իրավապահ մարմինների աշխատանքից։

Երկու օր առաջ Ախալքալաքի կենտրոնում տեղի ունեցած սպանությունից հետո քաղաքում անկարգություններ են եղել: Սպանվածի համագյուղացիներն այրել են 4 տուն և մեկ հյուրանոց:

Օգոստոսի 8-ին հրդեհվել է նաև Նաիրա Հարությունյանի բնակարանը։ Նրանք տանն են եղել, բայց զանգել են քաղաքի բնակիչները և հայտնել, որ մոտ 30 հոգանոց խումբը շարժվում է դեպի իրենց տուն:

«Տունն այրել են, ջարդուփշուր արել, բան չեն թողել, պահարանները բացել, բենզինը լցրել, այրել են թոռնիկիս խաղալիքները, իսկ վերջում խոհանոցում գազի խողովակն են կտրել, որ պայթի: Այդ ժամանակ գոռացել են «տղաք դուրս ելեք, կպայթի», փորձագետը տեսավ՝ զարմացավ։ Շնորհիվ հարևաններիս տունս մինչև վերջ չի այրվել, նրանք փակել են գազի կենտրոնական խողովակը։ 5 ժամ քաղաքն այրվում էր, մի ոստիկան չեկավ, իսկ վերջում հատուկ ջոկատայիններին, ես եմ խանութի մոտ տարել։ Այրել են նաև մեր մյուս տարածքը, ձորում ձկներ ունեինք, տնակներ ունեինք, ձկները բացել են։ Իմ որդին կռվին չի մասնակցել, տեսագրությունում էլ կա, վերևից մեքենայով գնալիս է եղել և տեսել այդ խումբը, նա մեքենայով մտել է խմբի մեջ այն բաժանելու համար։ Որդիս տեսել է, որ ընկերը գետնին ընկած է, և 30 հոգի մահակներով հարձակվել են։ Թող չլիներ այդ մահը, ոչ մեկ չէր ցանկանում, որ այդ երիտասարդը մահանար։ Բայց այդպիսի բարբարոսություն անել, անգամ թուրքը չէր անի։ Ես այդ գյուղի դեմ ոչինչ չեմ ունեցել, հակառակը՝ եկել են իմ մոտ, ես հագցրել կապցրել ճանապարհել եմ», – պատմում է Նաիրա Հարությունյանը։

Նառան դժգոհ է ոստիկանության աշխատակիցների աշխատանքից:

Նաիրա Հարությունյանը բողոքում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքից:

«Իմ տունը ուղակի չէր այրվել, իմ տունն այրել էին, նրանք չպե՞տք է գային և ասեին, արդյո՞ք օգնության կարիք ունենք, գիշերելու տեղ ունենք: Ոչ ոք չեկավ բացարձակապես», – ավելացնում է Նաիրան։

Նաիրա Հարությունյանի տան հրդեհը հարևաններն են հանգցրել, հրշեջ ծառայությունը չի մոտեցել։

Վերջինս պատրաստվում է փաստաբան վարձել և պայքարել փոխհատուցում ստանալու համար: «Անպայման պետք է վարձեմ փաստաբան: Եթե այս դեպքն անպատիժ մնա, ապա սովորություն կդառնա, վաղը, եթե ինչ-որ կռիվ կամ խնդիր լինի, էլի կգնան կայրեն ամեն ինչ»,- հավելեց Նաիրան:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31