Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Քոչարյան. Տարածքի տեսանկարահանումը որոշակի բարձրությունից՝ ըստ էության,  բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է

Օգոստոս 11,2020 12:01

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր երկրներում լրատվական գործունեություն իրականացնողներն իրենց գործունեության մեջ դրոններ վաղուց են օգտագործում, ու դրանցով անձնական բնույթի տեղեկությունների հավաքումն ու տարածումը, որպես կանոն, ներկայացվում է հանրային շահի պաշտպանության դիրքերից:

Դրոնների օգտագործումը, սակայն, կարող է սահմանափակել ոչ միայն ուրիշի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, այլև՝ բնակարանի անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը:

Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության, այլ անձանց համար դրսից ոչ տեսանելի տարածքի տեսանկարահանումը որոշակի բարձրությունից՝ ըստ էության բնակարան ապօրինի մուտք գործելուն և դրա հանրային վտանգավորությանը համարժեք գործողություն է: Այն չունի տվյալներ հավաքելու ու տարածելու լեգիտիմ հիմնավորում, ուստի պետության կողմից պետք է հետապնդվի քրեորեն:

Վերջին հաշվով՝ ի՞նչ տարբերություն. բնակարանի ներսը և առկա իրադրությունը այլոց տեսանելի և/կամ լսելի է դառնում ֆիզիկապես այնտեղ ներթափանցելով, թե՞ տեխնիկական միջոցի կիրառմամբ՝ առանց այդպիսի ներթափանցման»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31