ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։
Առաջարկի հիմնավորումը կայանում է նրանում, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակը իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։
Այս առաջարկը կյանքի կոչելով ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությունը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն