Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 14 հազար 417 մարդ. մահվան դեպքերի պատճառները․ «Ժողովուրդ»

Օգոստոս 11,2020 10:09

Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում մահացել է 14 հազար 417 մարդ: Մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջին հորիզոնականում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից այս տարվա վեց ամիսներին մահացել է 7827 մարդ: Սրտանոթային հիվանդությունների մահվան դեպքերը մեկ տարվա ընթացքում ավելացել են 607-ով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հունվարին մահացել է 1461 մարդ, փետրվարին՝ 1394, իսկ հունիսին՝ 1428 մարդ:

Հիվանդությունների «սեւ ցուցակ»-ի երկրորդ հորիզոնականում նորագոյացություններն են, որից մեր հանրապետությունում այս տարվա հունվար-հունիս ամիսներին մահացել է 2692 մարդ: Միակ դրական նորությունն այն է, որ այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, նվազել է 1.6 տոկոսով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31